Դասարանական աշխատանքի ընթացքում ընթերցեցինք Սարոյանից երեք առակ՝ ՙՙՀյուսնի պատմությունը՚՚, ՙՙԿույրի պատմությունը՚՚, ՙՙԱռակ խելացի տղայի և թագավորի մասին՚՚:
Երեքն էլ իրենց մեջ խորը իմաստ էին պարունակում, որոնք մտածելու առիթ են տալիս: Ըստ ՙՙՀյուսնի պատմության՚՚՝ մարդ երբեք չպետք է հուսահատվի և տառապի դեռ չիրականացած դեպքի պատճառով: Հաջորդը՝ ՙՙԿույրի պատմությունը՚՚, սովորեցնում է մեզ լսել մեր ներքին ձայնին, ինչպես նաև, որ մեր արարքները, թե՛ լավ, թե՛ վատ, ի վերջո անդրադառնում են մեզ: ՙՙԱռակ խելացի տղայի և թագավորի մասին՚՚ առակը բացատրում է, որ մեզնից միշտ էլ շատ ավելի խելացի մեկը կգտնվի, այնպես որ գոռոզանալ, պարծենալ և հպարտանալ ինչ-որ բանով պետք չէ:
Leave a Reply