«Կույրի պատմությունը»

Վիլյամ Սարոյան

Ամուսինն ու կինն իրենց էշը հեծած լեռնային ճանապարհով դեպի Բիթլիս են ուղևորվում, երբ նրանց դիմաց մի կույր տղամարդ է հայտնվում, ով առաջ էր շարժվում խարխափելով:
Ամուսինն ասում է կնոջը.
– Աստված քեզ երկու աչք է տվելիջիր և ոտքով գնաիսկ կույրը թող էշին նստի:
Կինը պատասխանում է.

– Կույրը խորամանկ էարի սուս ու փուս անցնենք կողքով:
Բայց ամուսինը խղճում է կույրին և շատ է ուզումոր նա էշով գնա:
– Տեսնո՞ւմ ես, – ասում է, – ոտքն արդեն վնասել էԻջիրթող էշին նստի:
Կինն էշից իջնում էև կույրը տեղավորվում է ամուսնու կողըԿինը ոտքով է գնումիսկ տղամարդիկ քշում են էշըև նրանք վերջապես քաղաք են հասնում:
Ամուսինը դիմում է կույրին.
– Հասանք Բիթլիսհիմա պետք է բաժանվենքցա՛ծ իջիր:
– Իջնե՞մ, – զարմանում է կույրը: – Ինչ էթե սարերով ուղեկցել եք էշիսուզում եք անասունս ինձնից խլե՞լ:
Կինը զգում է մոտալուտ դժբախտությունն ու հառաչում:
– Հիմա՛ր ամուսինսասում է նա:
– Իջի՛րխնդրում եմ, – կրկնում է ամուսինը, – քեզ խղճացի և էշովս մինչև քաղաք բերեցիՀիմա քո ճամփով գնա:
Կույրը սկսում է գոռգոռալՄարդիկ են հավաքվում:
Կույրը իր պատմությունն է պատմում նրանցԱմուսինը զգում էոր մարդկանց համակրնաքը ավելի շատ կույրի կողմն էքան իր՝ ասում է կնոջը.
– Դու ճիշտ էիրես սխալ գործեցիթող էշը նրան լինիարի գնանք:
– Ճի՛շտ ես ասում, – պատասխանում է կինը, – գնացի՛նք:
Այս լսելով՝ կույրն անմիջապես բղավում է.
– Սկզբում ուզում էիր էշս գողանալհիմա էլ որոշել ես կնո՞ջս խլելիսկ կինս ողջառողջ տղամարդ է տեսել և այլևս չի՞ ուզում կույր ամուսին ունենալ:
Կինը վախից նվաղում էԱմուսնու լեզուն կապ է ընկնում:
Ամբոխը կույրին է հավատումՉէ՞ որ կույր էրնրան խղճում էինորովհետև չէր տեսնում:
Կինը սկսում է լաց լինելԱմուսինը հրաժարվում է առանց իր կնոջ հեռանալ:Եվ գնում են դատավորի մոտկույրը բացատրում էոր ինքն ու իր կինը իրենց էշով Բիթլիս էին գալիսերբ էշը հանկարծ սկսում է համառել և այլևս առաջ չի շարժվումՉգիտես որտեղից հայտնվում է այս տղամարդըով կարողանում է էշին ենթարկեցնել և իրենց հետ քաղաք է ժամանում, որտեղ սկզբում փորձում է էշին տիրանալապա՝ իր կնոջը:
Հետո ամուսինն է պատմում ճշմարտությունը՝ անչափ դառնացած և ինքն իրեն անիծելովոր այդչափ բարի սիրտ ունի:
Հետո էլ կինն է պատմում ճշմարտությունն ու արտասվում է:
Դատավորը վճռում էոր նրանց պատմածից անհնար է գլխի ընկնելթե ով է ստում՝ կարգադրում է.
– Տարե՛ք և նրանց առանձին սենյակներում փակեքՈւշադիր հետևեք նրանցիսկ առավոտյան կզեկուցեքթե ինչ եք տեսել:
Հրամանն անմիջապես ի կատար է ածվում:
Երբ կույրը զգում էոր մենակ էսկսում է ժպտալՀետո հորանջում էմկաններն է ձգումպարում է ու ինքն իրեն ասում.
– Էշի տեր դարձաեթե կնոջն էլ տիրանամկյանքը իմը կլինի:
Ամուսինը կրկին ու կրկին անիծում է իր հիմարությունըոր ցանկացել է օգնել կույրին:
Կինն անվերջ լալիս է:
Առավոտյան այս ամենի մասին զեկուցում են դատավորին: Նա կույրին բանտ է ուղարկում: Իսկ ամուսինն ու կինը իրենց էշի հետ հեռանում են:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

Start a Blog at WordPress.com.

Up ↑

Create your website with WordPress.com
Get started
%d bloggers like this: