Ազատություն և պատասխանատվություն

Յուրաքանչյուր ոք իր անձնական կարծիքն ունի ազատության վերաբերյալ: Ամենքս տարբեր կերպ ենք ընդունում, հասկանում այդ հասկացությունը: Սակայն կան որոշակի արժեքներ, որոնք տրվում են ազատությունը բնութագրելու համար:

Ասելով ազատություն՝ առաջին հերթին պատկերացնում ենք անսահմանափակ հնարավորություններ, մեր ցանկությունների իրականացում, անարգելք գործողություններ, բայց միթե՞ հենց այդ է ազատությունը: Ազատությունը՝ ընտրություն կատարելու հնարավորությունն է: Իսկ Դուք Ձեզ ազա՞տ եք համարում, ես ինձ՝ ոչ: Ավելի ճիշտ կլինի ասել, որ ես կիսով չափ եմ ազատ:

Պատասխանատվությունը խիստ կապված է ազատության հետ: Պատասխանատվությամբ մենք սահմանափակում ենք մեր ազատությունը: Ոչ, ազատությունը անսահմանափակ չէ, և այն վերջանում է այնտեղ, որտեղ սկսվում են դիմացինի իրավունքները: Համաձայնեք, որ առանց պատասխանատվության, ազատությունը սխալ ընկալելու դիպքում, այն կդիտվեր անմակարդակ և անբարոյական, իհարկե՝ ոչ բոլոր դեպքերում:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

Start a Blog at WordPress.com.

Up ↑

Create your website with WordPress.com
Get started
%d bloggers like this: