Գրքերի նշանակությունն իմ կյանքում

Գրքի առկայության կարևորությունը իմ առօրյաում բացատրելը գրեթե անհնար է: Կենսաուժ են պարունակում իրենց մեջ գրքերը: Կյանքս առանց դրանց պատկերացնել անկարող եմ:

Չեմ կարող վստահորեն ասել, արդյոք կարդացածս գրքերից որևէ մեկը ուղղորդել է ինձ կյանքիս որևէ ասպարեզում, բայց որ առաջացրել է ներքին զգացմունքներիս ցայտը, ստեղծել՝ նմանը չունեցող մի ֆիլմ իմ գլխում, շարժել հետաքրքրասիրությունս և ավելացրել ոչ միայն բառապաշարս այլև գիտելիքս՝ հաստատ է:

Այո, գրքերը իրենց մեջ զորեղ ուժ են պարունակում, այնպիսի մի ուժ, որի հզորությունը պատկերացնելն անկարելի է: Մինչ օրս չեմ կարողանում հասկանալ այն մարդկանց, ովքեր ասում են, թե գրքեր կարդալ չեն սիրում: Ինչ խոսք՝ տարօրինակ են այդ մարդիկ:

Կյանքը ստեղծվում է գրքերից, իսկ գրքերը՝ այդ կյանքից և անհատի երևակայությունից, թերևս ոչ միշտ է անհատը ստեղծում պատմությունը:

Անձամբ ես ինձ համար ամենից լավ նվերը համարում եմ գիրքը: Չեմ սիրում, երբ գրքերը թափում են կամ գրադարաններին հանձնում, քանզի կարծում եմ, որ գրքերը գեղեցկացնում են ոչ միայն կյանքը, այլև տունը: Ասել, թե գիրքը վատն է՝ չի կարելի. չկան վատ գրքեր, կան գրքեր, որոնց իմաստը չենք հասկանում կամ որոնք մեզ դուր չեն գալիս, բայց դրանք չեն կարող վատը համարվել:

Վստահեցնում եմ Ձեզ, որ ցանկացած գիրք Ձեզ ինչ-որ մի բան կտա, ամենաքիչը կավելացնի բառապաշարը և կօգնի շատ ավելի լավ կազմել մտքերը:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

Start a Blog at WordPress.com.

Up ↑

Create your website with WordPress.com
Get started
%d bloggers like this: