Այսօր կայացավ մեր հերթական այցը դեպի ագարակ: Օրս իսկապես երջանկանում է, երբ գեթ մի պահ անցկացնում եմ ձիերի կողքին: Իսկ այսօրը առանձնահատուկ է այն բանով, որ գրեթե երկու ժամ գտնվեցինք ձիարշավարանում:
Ընկեր Էդգարը ծանոթացրեց մեզ այն գործիքների հետ, որոնց միջոցով մաքրելու էինք ձիերին: Այնուհետև անցանք աշխատանքի: Բաժանվեցինք երկու խմբի ու սկսեցինք մաքրել ձիերին:
Վերջացնելուց հետո սովորեցինք սանձել, թամբել ձիերին, ապա սկսեցինք ձիավարական փորձերը: Յուրաքանչյուրս ձի նստեցինք… Իհարկե, սկզբի համար ՙՙփոքր ինչ՚՚ բարդ էր, բայց մեծ հույս ունեմ, որ հետագայում կսովորեմ:
Նախագիծը Մարիամ Մխիթարյանի:
Leave a Reply