Ի՞նչ է երջանկությունը: Հին հունարենում «երջանկություն» բառը` էվդեմոնիա, բառացիորեն նշանակել է աստվածների հովանու տակ գտնվող մարդու ճակատագիր: Սրա հիման վրա է ձևավորվել էր տեսակետ, որ երջանիկ լինել նշանակում էր արժանանալ աստվածների բարեհաճությանը, լինել հաջողակ:
Ըստ իս՝ երջանկությունը զգացմունք է, որը ստեղծվում է մեր մտքի կողմից: Այո, ինքդ քեզ երջանիկ զգալու համար բավական է մտքովդ համոզվես, որ դու երջանիկ ես:
Թերևս մարդկանց մի մասին թվում է, թե երջանկությունը կախված է ճակատագրից, մյուս մասին՝ նպատակների իրականացումից, մեկ այլ մասին՝ հարստությունից: Տարբերակները անկասկած անսահման են, սակայն փաստ է՝ երջանկությունը կարճատև է: Մի պահ պատկերացրեք, որ հասել եք Ձեր նպատակներին, կատարվել են Ձեր վաղեմի երազանքները, ունեք անսահման հարստություն, ապրում եք երևելի կյանքով և պատկերացրեք Ձեզ նույն իրավիճակում մի քանի տարի անց… արդյոք Ձեզ հաճույք է պատճառում միահապաղ կենցաղը, կյանքը, դրությունը…
Դուք ունեք նպատակ, որին պարզապես պարտավոր եք հասնել: Շարունակ անում եք ամեն բան, աշխատում եք, կատարելագործվում և այդ ամբողջը միայն Ձեր նպատակի իրականացման համար: Հավատացնում եմ Ձեզ՝ այն ժամանակաշրջանը, որը Դուք տրամադրում եք Ձեր նպատակի իրականացման քայլերը կատարելով, երբ պատկերացնում եք Ձեզ Ձեր նպատակին հասած, Դուք արդեն զգում եք այդ երջանկություն կոչվածը:
Leave a Reply