Տիեզերական ձգողություն

Ձգողականություն (միջազգային եզրույթը՝ գրավիտացիալատիներեն gravitas՝ «ծանրություն» բառից), տիեզերական ձգողություն, ունիվերսալ հիմնարար փոխազդեցությունը բոլոր նյութական մարմինների միջև։ Փոքր արագությունների և թույլ ձգողական փոխազդեցության դեպքում նկարագրվում է Նյուտոնի ձգողականության օրենքով, ընդհանուր դեպքում՝ Այնշտայնի հարաբերականության ընդհանուր տեսությամբ: Չորս հիմնական փոխազդեցություններից ամենաթույլն է։ Քվանտային սահմանում ձգողականությունը պետք է նկարագրվի ձգողականության քվանտային տեսությամբ, որը դեռ ամբողջովին մշակված չէ։ 

Նյուտոնի դասական ձգողության տեսություն (տիեզերական ձգողականության օրենք), դասական մեխանիկայի շրջանակներում գրավիտացիոն փոխազդեցությունը բացատրող օրենք։ Բացահայտել է Նյուտոնը 1666 թ.։ Ըստ այդ օրենքի՝ իրարից R հեռավորության վրա գտնվող m1 և m2 զանգվածներով մարմինների գրավիտացիոն ձգողականության ուժը ուղիղ համեմատական է զանգվածներին և հակադարձ համեմատական է հեռավորության քառակուսուն, այսինքն՝
F = G \cdot {m_1 \cdot m_2\over R^2}
Այստեղ G-ն գրավիտացիոն հաստատունն է, հավասար է 6,67384(80)·10−11 Ն· մ2/կգ−2։ F ուժն ուղղված է մարմինները միացնող ուղիղով։ Քանի որ նյութական  մասնիկների չափերն անհամեմատ փոքր են դրանց միջև եղած հեռավորությունից, ապա այդ մասնիկները համարվում են նյութական կետեր։ Ծավալավոր մարմինների փոխձգողությունը որոշվում է այդ մարմինների առանձին մասնիկների փոխձգողության ուժերի վեկտորական գումարով։ Մասնավորապես, գնդաձև մարմինների համար վերոհիշյալ բանաձևը խիստ ճշգրիտ է, եթե համարենք, որ այդ մարմինների զանգվածը կենտրոնացված է գնդի կենտրոնում։

F=gm

H=gt^2/2

g=2H/t^2

H=491,5մ, t=1

__________________

Ի՞նչ գույնի էր արջը:

H=gt^2/2 => g=2H/t^2

g=2 491,5/1=9,83

Պատ՝. սպիտակ

Հաշվել ընտանիքի անդամների ձգողականությունը:

Ես – 620

Տատիկ – 710

Մորեղբայր – 800

Մորեղբոր կին – 650

Մայրիկ – 650

Հայրիկ – 850

Քույրիկ – 700

Ծանրության ուժ կոչվում է մարմինների վրա Երկրի կողմից ազդող ձգողության ուժը:

Մաթեմատիկորեն այն արտահայտվում է բանաձևով. F=m⋅g(2), որտեղ m-ը մարմնի զանգվածն է, g-ն բոլոր մարմինների համար հաստատուն թիվ է, որը կգտնենք բանաձևից, տեղադրելով F=9,8Ն, m=1կգ՝ կստանանք g=9,8Ն/1կգ=9,8Ն/կգ: Ծանրության ուժի ուղղությունը որոշելու համար օգտագործում են ուղղալար՝ թելից կախված բեռ: Երբ բեռը դադարի վիճակում է, թելի ուղղությունը համընկնում է բեռի վրա ազդող ծանրության ուժի ուղղությանը: Այդ ուղղությունն անվանում են ուղղաձիգ ուղղություն, իսկ դրան ուղղահայաց հարթությունը՝  հորիզոնական հարթություն:
Երկրի ցանկացած կետում ծանրության ուժն ազդում է ուղղաձիգի ուղղությամբ: Ծանրության ուժը միշտ ուղղված է դեպի Երկրի կենտրոնը: 

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

Start a Blog at WordPress.com.

Up ↑

Create your website with WordPress.com
Get started
%d bloggers like this: