
Աշխարհի ամենաքնքուշ երաժշտական գործիքը՝ ջութակը, հրաշքներ է գործում, երբ հայտնվում է իսկական վարպետի ձեռքին: Ջութակի նվագը կարող է կախարդել և ապշեցնել լսողին, իսկ այդ հրաշալի երաժշտությունը ստեղծող արվեստագետին՝ դարձնել ամենաերջանիկ կամ ամենադժբախտ մարդը:
Իտալացի ջութակահար և կոմպոզիտոր Նիկոլո Պագանինին XIX դարի ամենախոշոր ջութակահարներից է, երաժշտության մեջ ռոմանտիկական ուղղության հիմնադիրներից. մշակել է ջութակի տեխնիկայի այնպիսի հնարավորություններ, որոնցով կանխորոշվել է ջութակի արվեստի հետագա զարգացումը:
Բնօրինակ անուն | իտալ.՝ Niccolò Paganini |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 27, 1782 Ջենովա, Իտալիա |
Մահացել է | մայիսի 27, 1840 (57 տարեկանում) Նիս |
Ժանրեր | Արթ Մյուզիկ |
Մասնագիտություն | կոմպոզիտոր, ջութակահար, վիրտուոզ, վիոլինահար և կիթառահար |
Գործիքներ | ջութակ և կիթառ |
Պարգևներ | Ոսկե խթանի պարգև |
Նիկոլոն ծնվել է 1782 թվականին Ջենովա քաղաքում: Նա Անտոնիո և Թերեզա Պագանինիների վեց երեխաններից երրորդն էր։ Վեց տարեկանից հայրը նրան սովորեցրել է նվագել ջութակ, յոթ տարեկանում նա հիանալի տիրապետում էր գործիքին, իսկ ինը տարեկանում տեղի ունեցավ նրա առաջին համերգը։ 1797 թվականին Պագանինին առաջին անգամ հոր հետ մեկնում է շրջագայությունների։ Երիտասարդ Պագանինին սովորել է տեղացի տարբեր ջութակահարների մոտ, այդ թվում Ջիովաննի Սերվետտոյի և Ջիակոմո Կոստայի մոտ, բայց նրա առաջըթացը գերազանցեց նրանց կարողությունները։ Ինքը՝ Պագանինին, երբեք չի նշել, որ սովորել է Սերվետտոյի մոտ, բայց նրա կենսագրաբանները հիշատակում են այդ փաստը: Այնուհետև Պագանինին հոր հետ մեկնեց Պարմա՝ ստանալու լրացուցիչ ցուցումներ Ալեսանդրո Ռոլլայից։ Բայց Պագանինիին լսելուց հետո, Ռոլլան անմիջապես Պագանինիին ուղղորդեց դեպի իր ուսուցիչ Ֆերդինանդ Պաերը և հետո, Պաերի ուսուցիչ՝ Գասպարո Գիրետտիին։ Թեև Պագանինին երկար չմնաց Պաերի և Գիրետտիի հետ, երկուսն էլ ունեցան զգալի ազդեցություն նրա ստեղծագործական ոճում։ Դեռևս երիտասարդ տարիքում նա արդեն գրում է մի շարք ստեղծագործություններ ջութակի համար (չնայած, դրանք չեն պահպանվել), որոնք բավականին բարդ էին, բայց Նիկոլոն հեշտությամբ կատարում էր դրանք։ Իր առաջին համերգը Պագանինին ունեցավ 1795թ-ի հուլիսի 31-ին Սբ. Ագուստինի թատրոնում։ Նրանից հավաքված գումարը նախատեսված էր Պագանինիին Պարմա Ալեսանդրո Ռոլլի ուսման ուղարկելու համար։ Համերգային ծրագրում ներառված էր նաև Պագանինիի՝ «Վարիացիաներ Կարմանյոլայի թեմաներով» ստեղծագործությունը։ Երիտասարդ Պագանինիի այս ստեղծագործությունը չի պահպանվել, բայց Ջենովայի հասարակությունը չէր կարող այն չհավանել։

Ջութակի ամենամեծ վարպետներից մեկի՝ Նիկոլո Պագանինիի կյանքն էլ անչափ հարուստ է զարմանալի և միաժամանակ ողբերգական իրադարձություններով: Պագանինին առասպել էր դեռ իր կենդանության օրոք: Եվ ամենից առաջ նա զարմացնում էր իր արտաքին տեսքով: Պագանինին սարսափելի նիհար ու գունատ էր և ուներ անչափ բարակ ու երկար ձեռքի մատներ: Դրանք ասես կրկնակի երկար էին սովորական մարդու ձեռքերի մատներից: Տարիներ անց բժիշկները բացահայտեցին Մարֆանի հիվանդությունը, որը ենթադրում է այս բոլոր արտաքին նշանները՝ գունատությունն ու նիհարությունը, երկար ու բարակ մատները, և վստահեցրին, որ Պագանինին նույնպես ունեցել է այս հիվանդությունը: Սակայն նրա հզոր տաղանդն, իհարկե, չէր կարող պայմանավորված լինել միայն այս արտաքին հատկանիշներով և այլ բանում էր թաքնված:
Մարդկանց մի մասը վստահ էր, որ Պագանինին գործարքի մեջ է սատանայի հետ, մյուսներն էլ նրան հրեշտակ էին համարում. սովորական մահկանացուները չեն կարող լինել այսքան տաղանդավոր, վստահ էին նրանք:
Պագանինիի՝ ջութակի համար գրված ստեղծագործություններն աշխարհի ամենադժվար երաժշտական գործերից են, դրանք շատ հաճախ չեն կարողանում նվագել անգամ ամենատաղանդավոր երաժիշտները: Իսկ նրա 24 կապրիսները մինչև այսօր համարվում են այն բարձունքը, որին ձգտում են վիրտուոզ-ջութակահարները: Սակայն ինքը՝ Պագանինին, նվագում էր դրանք զարմանալի թեթևությամբ: Հանդիսատեսին թվում էր, թե ինչ-որ տեղ թաքնված է երկրորդ ջութակը և նվագում է նրա հետ միաժամանակ:
Երկրորդ Նիկոլո Պագանինի աշխարհում դեռ չի ծնվել: Իսկ միակ և անկրկնելի Նիկոլոն ծնվել է 1782 թականին Իտալիայի Ջենովա քաղաքում, մի սովորական վաճառականի ընտանիքում, ով, սակայն, շատ էր սիրում երաժշտություն և վստահ էր, որ իր տղան պետք է աշխարհահռչակ երաժիշտ դառնա:
Միայն թե նա Նիկոլոյին անդադար ստիպում էր պարապել՝ զրկելով բոլոր մանկական հետաքրքրություններից ու խաղերից: Հաճախ փակում էր նրան սենյակում և դուրս չէր թողնում, մինչև տղայի նվագը չէր գոհացնում իրեն: Ասում են, որ մի անգամ Պագանինիի մայրիկին երազում հրեշտակ է այցելում ու հարցնում, թե ինչ կցանկանար իր համար: Մայրը հրեշտակին խնդրում է օգնել իր տղային հաջողության հասնել, որպեսզի դաժան հայրը այլևս չտանջի նրան:
Իր առաջին համերգը Պագանինին տվեց 11 տարեկանում և հանրահայտ ստեղծագործությունների հետ կատարեց նաև իր առաջին հեղինակային գործերը:
Շուտով նրա անունը հանրահայտ դարձավ: Եվրոպացի ջութակահարները գալիս էին մրցելու նրա հետ, բայց Պագանինին անգերազանցելի էր մնում: Նա ոչ միայն ջութակ էր հրաշալի նվագում, այլև կիթառ և մանդոլին:
Ի դեպ, Պագանինին զարմանալի ցրված ու մոռացկոտ էր: Նա անգամ չէր հիշում, թե որ թվականին է ծնվել, և ասում էր, որ իր հիշողությունը ոչ թե իր գլխում է, այլ մատների մեջ, երբ դրանք բռնում են ջութակը:
Պագանինիով ոչ միան հիանում էին, այլև չարախոսում ու նախանձում էին նրան: Մի անգամ էլ համերգից առաջ թուլացրին նրա ջութակի լարերը, և դրանք կտրվեցին համերգի ժամանակ: Պագանինին իրեն չկորցրեց ու շարունակեց նվագել մեկ լարով, իսկ հանդիսատեսը դահլիճում զարմանքից քարացել էր:
Երբ համերգներից մեկից առաջ Պագանինին կառքով ուղևորվում էր համերգասրահ, կառապանը ճանապարհի համար նրանից տասը ֆրանկ պահանջեց, տասը անգամ ավելի շատ իրական գնից ու պատճառաբանեց այսպես.
-Չէ՞ որ հիմա դուք պատրաստվում եք զարմացնել Ձեր հանդիսատեսին՝ մեկ լարի վրա նվագելով և նրանցից յուրաքանչյուրից դրա համար վերցնելու եք տասը ֆրանկ:
-Շատ լավ,- ասաց Պագանինին, ես էլ Ձեզ տասը ֆրանկ կվճարեմ, միայն թե մինչև թատրոն ինձ հասցրեք՝ կառքը վարելով միայն մեկ անիվի վրա:
Առաջին անգամ Պագանինին Իտալիայի սահմաններից դուրս եկավ 46 տարեկանում և ցնցող հաջողություն ունեցավ բոլոր այն երկրներում, որտեղ որ ելույթ ունեցավ: Նրա համերգներն այնքան պահանջված էին, որ այս շրջագայությունն ավարտվեց միայն տասը տարի անց:
Նրան լսեցին և հիացան այնպիսի երաժիշտներ, ովքեր չէին հավատում, որ հնարավոր է այդքան տաղանդավոր լինել: Նրանցից մեկը՝ ջութակար Բենեշը, Պագանինիի համերգի ժամանակ ասաց իր ընկերոջը.
-Կարծում եմ՝ մենք բոլորս արդեն կարող ենք մեր կտակները գրել:
-Ոչ բոլորը,- պատասխանեց նրա երաժիշտ ընկերը, որը Պագանինիի երաժշտությանը ծանոթ էր արդեն մի քանի տարի:- Անձամբ ես արդեն մահացել եմ երեք տարի առաջ:
Պագանինին Իտալիա վերադարձավ հյուծված ու հիվանդ և մահացավ 57 տարեկան հասակում: Մահվանից առաջ նրան քահանա այցելեց, սակայն Պագանինին այդպես էլ չկարողացավ խոստովանել իր մեղքերը. մեծ երաժիշտը կորցրել էր ձայնը:
Սակայն եկեղեցականները չհավատացին նրան, սատանա անվանեցին և արգելեցին նրա մարմինն ամփոփել բոլոր քրիստոնյա երկրներում: Նրան թաղեցին գաղտնի, հայրական տան մոտ: Եվ միայն 19 տարի անց Պագանինիի որդու՝ Ակկիլեի ջանքերով նրա մարմինը հողին հանձնվեց գերեզմանոցում և վերականգնվեց նրա մեծ փառքը, որն առ այսօր չի կարողանում գերազանցել ոչ ոք:

«Իտալացի կոմպոզիտորների բախտը բերել է, որ երկաթե կամքի տեր Պագանինին չնվիրվեց օպերային, այլապես նա կստվերեր իր բոլոր մրցակիցներին» Ջոակինո Ռոսսինի
Հունգարացի կոմպոզիտոր Ֆերենց Լիստը Պագանինիին անվանել է «տիեզերահռչակ և աննման ջութակահար», իսկ գերմանացի բանաստեղծ Յոհան Վոլֆգանգ Գյոթեն՝ «հրո և ամպրոպի սյուն»:
Պագանինին ունեցել է Ստրադիվարիուսի, Գվարներիի և Ամատիի թանկարժեք ջութակների հավաքածու: Նրա ամենասիրելի ջութակը (վարպետ՝ Գվարների) պահվում է Ջենովայի քաղաքապետարանում՝ ապակե պահարանի մեջ: Այդ ջութակը նվագելու իրավունք է ստանում ջութակահարների՝ Պագանինիի անվան ամենամյա միջազգային մրցույթի հաղթողը: Նման պատվի է արժանացել նաև ջութակահար Հենրիկ Սմբատյանը, որը 1963 թ-ի մրցույթում ստացել է դիպլոմ:
Գերմանացի կոմպոզիտոր Ռոբերտ Շումանն ասել է՝ «Պագանինին պետք է կոմպոզիտորի իր տաղանդը հարգի ավելի, քան վիրտուոզ ջութակահարի՝ իր անսովոր հանճարը»:
ՊԱԳԱՆԻՆԻԻ ՄԵԾ ՍԵՐԸ

Այս սիրո պատմության մասին գրեթե ոչինչ հայտնի չէ… մեծ ջութակահարն այն պահել է իր սրտում…ու միայն մի քանի ականատեսների վկայության ու մտերիմ ընկերների պատմածով գիտենք, թե ով եղել Պոլինա Բորգեզը Պագանինիի կյանքում:
Պոլինան Նապոլեոն Բոնապարտի քույրն էր: Պայծառ, կրակոտ, կուրացուցիչ գեղեցկությամբ մի կին էր, որին հաջողվել էր նվաճել Եվրոպայի ամենաճանաչված տղամարդկանց սրտերը… Պոլինայի հանդեպ անտարբեր չմնաց նաև հանճարեղ ջութակահարը:
Պոլինան իսկապես գեղեցկուհի էր, նրա մարմինը կատարյալ էր, ու շատերն են գնահատել նրա մարմնի բարեմասնությունների հմայքն ու գեղեցկությունը, քանզի գեղեցկուհին համարյա թե ոչ մեկին չէր մերժում: Նրան համարում էին երկրի ամենաանբարո կինը: Նա մարմնի կատարյալ գեղեցկության ու անհավատալի անբարոյականության մի անսովոր համադրություն էր: Դեռ վաղ տարիքից ճանաչելով մարմանական սերը` նա չէր ջանում երևալ բարեպաշտ: Սիրում էր աղմկալից խրախճանքներ, կոպիտ զվարճանքներ… Նրան ամենևին չէին հետաքրքրում պոեզիան, գեղանկարչությունը, երաժշտությունը, լսել անգամ չէր ուզում կրթության մասին և իր սիրեկաններին արգելում էր զրուցել իր հետ իմաստուն բաների շուրջ…
Բոնապարտին հայտնի էին իր 16-ամյա քրոջ անբարո կյանքի մանրամասները: Խայտառակությունից ազատվելու և քրոջը մի փոքր խելքի բերելու համար նա որոշեց ամուսնացնել Պոլինային: Շուտով մահանում է Պոլինայի ամուսինը, ու նա կրկին նետվում է իր անհամար սիրեկանների գրկերը, ինչն էլ դարձյալ շատ է զայրացնում եղբորը՝ Բոնապարտին: Նա քրոջը կրկին ամուսնացնում է: Այս անգամ իշխան Բորգեզեի հետ: Սակայն դա էլ արդյունք չի տալիս. նա շարունակում էր անառակ կյանքով ապրել: Խենթացած նրա անամոթությունից` Բորգեզը առաջարկեց նրան առանձին ապրել: Պոլինան ուրախությամբ համաձայնեց և հենց այդ ժամանակ էլ հանդիպեց տարօրինակ ու խորհրդավոր մեծ երաժշտին…
Կային մարդիկ, որոնք Պագանինիի հանճարեղությունը, ֆենոմենը կապում էին մի հազվագյուտ հիվանդության` Մարֆանի համախտանիշի հետ, իսկ շատերն էլ համարում էին, որ նա հոգին սատանային է վաճառել, որոշ մարդկանց վախեցնում էր Պագանինիի արտաքինն ու դյուրագրգիռ, դյուրաբորբոք բնավորությունը, և նրանք աշխատում էին չմոտենալ երաժշտին, իսկ ոմանց` հիացնում, կախարդում էր նրա կերպարը, և նրանք աստվածացնում էին նրան:
Հանճարեղ ջութակահարին սիրում էին կանայք, սակայն միայն Պոլինան դարձավ նրա իրական մուսան: Շատերն էին զարմանում, թե ինչն էր գրավել զգուշավոր ու նրբամիտ ջութակահարին այդ անբարո, անառակ, ցանկասեր կնոջ մեջ:
Նրանք դարձան անբաժան սիրեկաններ: Պագանինին իր սիրավեպի մանրամասները ոչ մեկին չի պատմել…
Շուտով նրանք բաժանվեցին, և Պոլինայի հերթական սիրեկանը դարձավ Պագանինիի մոտ ընկերը` Բլանջինին, որը չկարողացավ դիմակայել գեղեցկուհու հմայքներին ու մեծ հարված հասցրեց ընկերոջն իր դավաճանությամբ: Խաբված ջութակահարը վերադարձավ Տոսկանիա: Պոլինան շատ արագ Բլանջինինիին էլ թողեց` նետվելով մի երիտասարդ նկարչի գիրկը: 45 տարեկանում ընդհատվեց Պոլինայի բուռն ու անառակ կյանքը:
Ջութակահարի նախկին ընկերն ու մրցակիցը գրեց նրան. «Հիշե՞ց քեզ արդյոք կոմսուհին, Նիկլո´, կարծում եմ` ո´չ.նա իր նախկին սիրեկաններին մատների արանքով էր նայում…»: Հանճարեղ ջութակահարի համար անտանելի մռայլ ու տխուր օրեր էին դրանք: Եվ միայն մեկ ամիս անց, երբ ծնվեց որդին, Պագանինին կարողացավ ուշքի գալ խոր վշտից:
Կոմսուհի Պոլինա Բերգեզի մասին հիմա հիշում են, որպես միակը Նապոլեոնի հարազատներից, որը խնդրեց իմպերատորին թույլ տալ իրեն իր սիրելի եղբոր` Նապոլեոնի հետ մեկնել աքսորավայր՝ Սուրբ Հեղինե կղզի:
Մեծ ջութակահարի և դարաշրջանի ամենահայտնի ու գեղեցիկ կնոջ սիրո պատմությունը մնաց բոլորի համար առեղծված, չբացահայտված գաղտնիք… Սիրահարները ցանկացել էին լռել իրենց սիրո մասին…

Չնայած իր անթերի տեսքին ՝ Նիկոլո Պագանինին սիրահարների պակաս չուներ: Նայելով լուսանկարին, ժամանակակիցները զարմանում են, թե ինչպես է դա հաջողության հասել: Դեղնավուն դեմքը, սուր քիթը, սևամորթ աչքերը և հասուն մուգ մազերը հիանալի երաժշտի դիմանկար են: Երիտասարդը հազիվ 20 տարեկան էր, երբ ուներ մի տիկնոջ, որը երեկոյան ջութակահարին տանում էր իր սեփական գույքը, որպեսզի համերգներից հետո հանգստանա: Տղամարդու հաջորդ թանգարանը Էլիզա Բոնապարտ Պաչոկկին է, ով իր սիրեցյալին մոտեցավ դատարան և ամեն կերպ աջակցեց նրան: Հարաբերությունները սկսվեցին բարդ, բայց այնքան կրքոտ, որ այս ժամանակահատվածում ջութակահարը միանգամից գրում է 24 քմահաճույք: Էտուդները բացահայտում են այն ամենը, ինչ երիտասարդ տղամարդը զգացել է գեղեցիկ արքայադստեր համար` ցավ, վախ, սեր, ատելություն և հրճվանք: Այս գործը դեռևս հուզում է հանդիսատեսին, որոնցից շատերը կարծում են, որ այդ պահին սատանան ինքն էր ղեկավարում կոմպոզիտորի ձեռքը: Էլիզայի հետ բաժանվելուց հետո Նիկոլոն վերադարձավ շրջագայության, որտեղ հանդիպեց Անջելինա Կավանային: Աղջիկը `դերձակի դուստրը և վերջին փողը տվեց մեծ վիրտուոզին տեսնելու հնարավորության համար: Քանի որ երաժիշտը շրջապատված էր միստիկական լուրերով, Անջելինան որոշեց համոզվել ջութակահարի «սատանայականության» մեջ: Երիտասարդներն անմիջապես սիրահարվեցին միմյանց: Գեղեցկուհին համատեղ շրջագայության է գնացել դեպի Պարմա՝ առանց նույնիսկ նախազգուշացնելու իր հորը: 2 ամիս անց նա իր զուգընկերոջը ուրախացրեց այն լուրով, որ շուտով մայր կդառնա: Երաժիշտը ընկերուհուն ուղարկում է Ջենովա հարազատների մոտ, որտեղ հայրը գտնում է նրան: Դերձակը մեղադրում է Պագանինիին դստերը կոռուպցիայի մեջ դնելու համար և դատի է տալիս: Դատավարության ընթացքում Անջելինան ծննդաբերեց, բայց երեխան մահացավ: Ջութակահարը դրամական փոխհատուցում վճարեց Կավանոյի ընտանիքին: 3 ամիս անց ջութակահարը հարաբերություններ է հաստատել երգչուհի Անտոնիա Բիանչիի հետ, ով ելույթ է ունեցել La Scala բեմում: Զույգն այնքան տարօրինակ էր ապրում, որ նրանք բազմիցս գրավում էին ուրիշների ուշադրությունը: Անտոնիան սիրում էր Նիկկոլոյին, բայց անընդհատ ստում էր: Աղջիկը դա բացատրում էր նրանով, որ տղամարդը հաճախ հիվանդ էր, և նա ուշադրության պակաս էր զգում: Երգչուհին չի թաքցրել իր դավաճանությունը: Սիրելին նույնպես պարտքի տակ չմնաց և որևէ մեկի հետ գործ սկսեց:

1825թ-ին ծնվեց Պագանինիի որդին, որին անվանեցին Աքիլլես: Ջութակահարը, երազելով երեխաների մասին, խելագարորեն հիացած էր այս փաստով: Երեխայի համար պայմաններ ստեղծելու և հետագա կյանք ապահովելու համար երիտասարդ հայրը ընկղմվել է ստեղծագործական գործունեության մեջ և վաստակել կապիտալ: Զույգը ամուսնալուծվեց, երբ երեխան 3 տարեկան էր: Նիկոլոն ստացավ միանձնյա խնամակալություն երեխայի վրա: Չնայած իր սիրային գործերին, նա կցված է միայն մեկ կնոջ `Էլեորոր դե Լուկային:
1839-ի աշնանը Պագանինին այցելեց Ջենովա, բայց ուղևորությունը հեշտ չէր: Մեծ վիրտուոզը խարխլվեց տուբերկուլյոզով, որի պատճառով տղամարդուն տանջում էին դողացող հազը և ոտքերի այտուցը: Կյանքի վերջին ամիսներին նա նույնիսկ տնից դուրս չէր գալիս :

Leave a Reply