1․Գրել տրված բառերի հնչյունափոխված արմատների անհնչյունափոխ ձևերը․
Գուժկան, սնափառ, սննդարար, հմտանալ, ընձառյուծ, գիրանալ, կնճռոտ, հրաձիգ, լեզվաբան, մատենաշար։
Գույժ, սին, սուն, հմուտ, ինձ, գեր, կնճիռ, հուր, լեզու, մատյան
2․Դարձվածքների իմաստները ատահայտիր մեկ բառով․
Ճամփից հանել, տունը քանդել, վարդ կտրել, ճամփան պահել, հալած յուղի պես, սուր ճոճել, լեզուն կապ ընկնել, հոգին հանել, ձեռք մեկնել, սիրտ առնել։
Ճամփից հանել – մոլորեցնել, շեղել
տունը քանդել – վնասել, դժբախտացնել
վարդ կտրել – ոգևորվել
ճամփան պահել – սպասել
հալած յուղի պես – հեշտ, հեշտորեն
սուր ճոճել – սպառնալ
լեզուն կապ ընկնել – պապանձվել
հոգին հանել – չարչարվել
ձեռք մեկնել – օգնել
սիրտ առնել – համարձակվել
3․Գրել յուրաքանչյուր բառին երկուական հոմանիշ․
մեգ – Մառախուղ, մշուշ
աստանդական – Թափառական, թափառաշրջիկ
ճախրել – Թռչել, սավառնել
խարխուլ – կիսաքանդ, կիսանորոգված
եղեռն – Ոճիր, հանցանք
արգավանդ – Բերրի, բարեբեր
թշվառ – Խեղճ, ողորմելի
աժդահա – վիթխարի, հսկա
հորդ – Առատ, ճոխ
պերճ – Շքեղ, ճոխ
Leave a Reply