Բարև, աշու՛ն

(շարադրություն)

Կրկին բարևում եմ քեզ, աշու՛ն, նորից ու նորից հանդիպում եմ քեզ: Մեկ տարվա բաժանման ընթացքում արդեն հասցրել էր սիրտս կարոտով լցվել: Կարոտել էի քո գույները, քո տերևաթափից մերկացած ծառերը: Այժմ հառել ես իմ դիմաց և սիրով ես պատում ինձ:

Սիրում եմ քո անձրևոտ, ամպրոպային և ցուրտ օրերը, թերևս չեմ հասկանում այն մարդկանց, որոնք քեզ չեն սիրում քո ՙՙմռայլության՚՚ պատճառով, քանզի դու ամենևին էլ մռայլ չես, այլ գույնզգույն ես, երփներանգ…

Տրամադրությունս երբեք չի իջնում, երբ ես քեզ հետ եմ: Ջերմացնում ես ինձ, թեև որ սառն ես, ցուրտ ես…

Գեղեցիկ ես դու, աշու՛ն, փայլուն՝ քո գույներով: Ափսոս, շա՜տ ափսոս, որ ժամանակը շարժուն է, և չեմ կարող քեզ հետ մնալ հավերժ, քո կողքին, իսկ դու՝ իմ սրտում: Եվ մեր բաժանման օրին միակ սփոփանքս մեր հաջորդ հանդիպումն է, որ սպասում է՝ երբ իրեն կհասնի այդ մշտապես շարժուն ժամանակը:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

Start a Blog at WordPress.com.

Up ↑

Create your website with WordPress.com
Get started
%d bloggers like this: