Սեպտեմբերի 20-ին ՙՙՄխիթար Սեբաստացի՚՚ կրթահամալիրը իր դռները բացեց հանրաճանաչ Տիգրան Մանսուրյանի առջև:
Սեբաստացիները Պարոն Մանսուրյանին հանդիպեցին Սուրբ Երրորդություն եկեղեցում, որտեղ երգեցին հոգևոր երգեր:
Այնուհետև շարժվեցինք դեպի Գեղարվեստի ԱրտաՍահման: Այստեղ փոքրիկների հետ միասին փոքրիկ ելույթ ունեցանք (երգեցինք, պարեցինք) և անցանք հարցազրույցին:
Հարցազրույցի շնորհիվ բազում հետաքրքիր փաստեր իմացանք Մաեստրոի մասին: Բոլորիս անսահման գրավեց նրա կենսուրախ, ջերմ և հետաքրքրասեր բնավորությունը:
Մարդասեր անձնավորություն է Պարոն Մանսուրյանը, անսահման բավականություն ստացա նրա հետ անցկացրած այս կարճատև, բայց հետաքրքիր հարցազրույցից:
Պարոն Բլեյանը մեր կրթահամալիրի կողմից նվիրեց Մաեստրոին Սեբաստացիների գինին և Տաթև Աթոյանի կողմից քանդակված արձանիկը:
Իմանալով արձանիկի քանդակագործի անունը՝ Տիգրան Մանսուրյանը ցանկություն հայտնեց հանդիպել նրա հետ: ԵՎ նրա ցանկությունը իսկույն ի կատար ածվեց:
Քայլքով ուղղևորվեցինք դեպի Մայր դպրոց, որտեղ Սեբաստացիները կարճատև համերգ տվեցին նվիրված պարոն Մանսուրյանին:
Խելացի, բանիմաց, բարի և հետաքրքիր բնավորության առանձնահատուկ գծեր ունեցող մարդ է կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը: Չհանդիպելով նրան՝ յուրաքանչյուր ոք մեծ կորուստ է ունենում: