Անցյալ ժամանակ
Հաստատական հարցական ժխտական
I had got Had I got? I hadn’t got
You had got Had you got? You hadn’t got Continue reading “To have got (ունենալ)”
ՙՙՄխիթար Սեբաստացի՚՚ կրթահամալիրի քոլեջ, 4/1 կուրս
Անցյալ ժամանակ
Հաստատական հարցական ժխտական
I had got Had I got? I hadn’t got
You had got Had you got? You hadn’t got Continue reading “To have got (ունենալ)”
ՙՙՄխիթար Սեբաստացի՚՚ կրթահամալիրի քոլեջի առաջին կուրսի աշակերտները անցկացրեցին երեք օր Արատեսում: Արատեսի և դրա շրջակայքի գեղեցկությունը նկարագրելը պարզապես անհնար է:
Առաջին օրը կանգ առանք ՙՙԶորաց՚՚ եկեղեցու մոտ: Զորաց եկեղեցին գտնվում է Վայոց ձորում՝ բլրի վրա: Այն հիմնադրվել է Օրբելյանների օրոք: Տաճարի շինարարությունն իրականացվել է 1303թ: Շինությունը ունի յուրահատուկ ճարտարապետական կառուցվածք, որ բնորոշ չէ ավանդական հայկական եկեղեցիներին. խորանի դիրքը բարձր է, չունի սրահ: Շնորհիվ նման կառուցվածքի զինվորները կարող էին ձին թամբած մոտենալ զոհասեղանին՝ կռվից առաջ օրհնություն ստանալու համար: ՙՙԶորաց՚՚ անունը կրում է ՙՙզորք՚՚ արմատը:
Այնուհետև շարունակեցինք ճանապարհը դեպի Արատես: Հասնելուն պես սկսեցինք տեղավորել իրերը, ծանոթանալ կառույցներին, իսկ օրվա հերթապահները հավաքեցին սենյակները և օգնեցին խոհանոցում: Որոշ ժամանակ անց, աշակերտներով 3 ձի նկատեցինք: Քուռակները ազատության մեջ էին, բայց փորձում էին իրենց մոր կողքից չհեռանալ: Շրջակայքում արդեն հասել էր մասուրը: Գիշերը, ճաշելուց հետո, խարույկ վառեցինք, նստեցինք դրա շուրջը, տարբեր խաղեր խաղացինք, երգեցինք, կարտոֆիլ խորովեցինք և ավարտեցինք ՙՙմաֆիա՚՚ խաղով:
Երկրորդ օրը էլ ավելի հետաքրքիր անցավ: Գնացինք Եղեգիս՝ Սմբատաբերդ բարձրանալու: Մոտավորապես մեկ ու կես ժամ տևեց այդ բարձունքը հաղթահարելը: Սմբատաբերդը կառուցել է Սմբատ Առաջինը, սակայն բերդի անունը նրա օրոք չէ դրվել: Այն երկար ժամանակ անուն չի ունեցել և Սմբատաբերդ է կոչվել, քանզի դրա շրջակայքում հայտնաբերել են Սմբատ Ա-ի արձանագրություններից: Պատմության մեջ հայտնի է նաև ՙՙԿապույտ Բերդ՚՚ անվամբ: Գտնվելով նման բարձունքի վրա՝ Սմբատաբերդը ունեցել է պաշտպանողական դեր: Նախկինում բերդում գտնվողները ջուր էին վերցնում մոտ 2-3 կմ հեռավորության վրա գտնվող աղբյուրից: Տարբեր ժամանակաշրջաններում բերդում կառավարել են տարբեր տոհմեր (Օրբելյաններ, Բագրատունիներ և այլն):
Վերադառնալով Արատես՝ հանգստացանք, ընթրեցինք և գնացինք շրջակայքին ծանոթանալու: Հաշված մետրերի վրա առվակ նկատեցինք: Նաև հայտնի է, որ շրջակայքում մի շարք վայրի կենդանիներ են գտնվում:
Գիշերը կրկին խարույկ վառեցինք, մի տարբերությամբ, այս անգամ վառողները առաջին կուրսի տղաներն էին: Աշակերտներով հավաքվեցինք կրակի շուրջը և սկսեցինք միմյանց հարցեր տալ: Դա այսպես կոչված ՙՙխաղ՚՚ էր, որը օգնեց ավելի լավ ճանաչել իրար: Այնուհետև, երբ ուսուցիչները միացան մեզ, սկսեցինք ՙՙմաֆիա՚՚ խաղը:
Վերջին օրը գնացինք մասուր հավաքելու: Ապա նախաճաշեցինք և ուղղևորվեցինք դեպի Արատեսի վանք: Արատեսի վանքը ունի 3 եկեղեցի՝ Սուրբ Սիոնը, Սուրբ Կարապետը ու Սուրբ Աստվածածինը: Արատեսը հայտնի է նաև նրանով, որ համարվել է Նորավանքի ամառանոցը: Ավելի կոնկրետ Նորավանքում ամառները շոգ են եղել, այդ իսկ պատճառով վանականները եկել են այստեղ: Վանքը գտնվում է կիսավեր վիճակում, բայց ծրագիր կա այն վերականգնելու: Վանքի դիմաց տապանաքարեր կային, որոնք պատկանում են այս եկեղեցուն ծառայություն մատուցած հոգևորականներին՝ նրանց աճյունները թաղված են այդտեղ: Տապանաքարերի վրա թույլատրվում է քայլել. կառուցված են ճանապարհի վրա: Ինչու՞: Կա այսպիսի հավատալիք, որ որքան շատ մարդ կանգնի, ոտք դնի այդ տապանաքարերի վրա, ապա դրանց տակ գտնվող հոգևորականների մեղքերը այդքան շատ թողություն կլինեն: Շրջակայքում են գտնվում միջնադարյան խաչքարեր:
Ուղղևորվեցինք դեպի Օրբելյանների քարավանատուն: Այն գտնվում է Մետաքսի ճանապարհի վրա և միջնադարյան այն հազվադեպ կառույցներից մեկն է, որը հոգևոր նշանակություն չունի: Այստեղ էին կանգ առնում առևտրականները իրենց ձիերով, գիշերում, ապա շարունակում ճանապարհը:
Վերադառնալուց կանգ առանք Սևանա լճի մոտ:
Փոքրիկ լանչ արեցինք, ապա շարունակեցինք ճանապարհը: Երևան հասանք 4:30:
Այս երեք օրերը անմոռանալի անցան: