Design a site like this with WordPress.com
Get started

Գեղագիտական իդեալ

Իդեալը յուրաքանչյուր մարդու (մարդկային խմբի, հասարակության) պատկերացումն է կատարյալի մասին, կատարելատիպ և բարձրագույն նպատակ, որին նա ձգտում է: Երբ խոսքը վերաբերում է պետության հասարակական-քաղաքական կառուցվածքին, մենք հանգում ենք հասարակական-քաղաքական իդեալին, մարդու անձնային բարոյական որակների և մարդկային փոխհարաբերությունների ոլորտում մենք ունենք բարոյական
իդեալը, գեղեցիկի, ներդաշնակության և, ընդհանրապես, գեղագիտական արժեքների ոլորտում էլ դրսևորվում է գեղագիտական իդեալը: Յուրաքանչյուր դարաշրջան ձևավորում է հասարակական, բարոյական, գեղագիտական իդեալի` կատարյալի և կատարելատիպի իր ընդհանրական ընկալումը: Անտիկ շրջանում իդեալը մարմանավորվում էր հունական աստվածների մեջ, որոնք բարոյականի և գեղագիտականի կատարելատիպն էին: Եվրոպական միջնադարը առաջ քաշեց ֆիզիկական ու բարոյական կատարելության և քրիստոնեական դավանանքի վրա հենված իր իդեալը, որը մարմնավորվում էր ասպետի կերպարի մեջ: Վերածնունդը առաջին պլան
մղեց գեղեցիկի իդեալը, որի կենտրոնում մարդու մարմնի ներդաշնակությունն էր`հենված համաչափության, ոսկե հատման և գեղեցիկի կազմավորման այլ սկզբունքների վրա: Ֆեոդալիզմի ընդերքում ձևավորված բուրժուական հարաբերությունները առաջ քաշեցին ազատության, հավասարության և եղբայրության իդեալները: Սոցիալիզմը առաջադրեց կոմունիզմի իդեալը, որի հիմքում աշխատանքն էր: Ժամանակակից հասարակության իդեալ է դրամը: Continue reading “Գեղագիտական իդեալ”

Start a Blog at WordPress.com.

Up ↑