Գեղեցկության տարօրինակ չափանիշներ` տարբեր մշակույթներում (ֆոտո)

Գեղեցկությունը բավականին լայն հասկացություն է: Յուրաքանչյուրն իր ճաշակն ու նախընտրությունն ունի: Բացի այդ` գեղեցկություն հասկացությունն էականորեն տարբեր է աշխարհի մի շարք մշակույթներում:

Գեղեցկության այս չափանիշները մեզանից շատերի համար տարօրինակ են թվում: Մի երկրում սեքսուալ են համարվում ծուռ ատամները, մյուսում՝ ծգվող շուրթերն ու դեմքի վրա դաջվածքները և այլն:

Վիրակապեր

Իրանում սեքսուալ է համարվում ուղիղ քիթը: Եվ պլաստիկ վիրահատության մի շարք բուժհաստատություններ պատրաստ են օգնել կանանց լուծել այդ խնդիրը: Ընդ որում, նման վիրահատությունը ցույց է տալիս կնոջ բարձր դիրքը, քանի որ նա գումար ունի նման վիրահատության համար: Եվ այդ իսկ պատճառով իրանցի կանանց շրջանում նորաձև են դարձել վիրակապերը, եթե նույնիսկ նրանք վիրահատություն չեն կատարել:

1

Դեմքի վրա դաջվածքներ

Տղամարդիկ նույնպես ձգտում են գրավիչ տեսք ունենալ և առավել առնական թվալ: Նոր Զելանդիայում մաորի ցեղի տղամարդիկ դեմքը ծածկում են հատուկ դաջվածքներով՝ ասեղի և թանաքի միջոցով:

2

Երկար վիզ

Մյանմաում և Թայլանդում պադուանգ ազգի ներկայացուցիչների մոտ կանացի գեղեցկության չափանիշ է երկար վիզը: Դրա համար 5 տարեկան հասակից աղջիկների վզին հատուկ նորաձև օղակներ են հագցնում:

3

Ոտքերի վիրակապումը

Միջնադարյան Չինաստանում կանանց ոտքերը վիրակապում էին: Այդպիսով ոստնաթաթը ձևավորվում էր այնպես, որ ոտքն ավելի փոքր էր երևում: Նման գործողության արդյունքում կանայք նույնիսկ չէին կարողանում տեղաշարժվել: Բարեբախտաբար, XX դարում այս ավանդույթն աստիճանաբար անհետացավ:

4

Երկար ականջօղեր

Քենիայի և Տանզանիայի բնակիչները գեղեցիկ են համարում երկար ականջօղերը: Դրա համար ծանր օղեր են կրում, որը լայնացնում է ականջը: Նման ականջօղեր կրում են նաև տղամարդիկ:

5

Ձգվող շուրթեր

Մուրսի ցեղը, որը բնակվում է Եթովպիայում, նույնպես սիրում է դեֆորմացնել մարմնի մասերը: Որքան մեծ է նման սկավառակը, այնքան ավելի հմայիչ են համարվում կանայք: Այն տեղադրելու համար մուրսի ցեղի ներկայացուցիչները ստիպված են լինում հեռացնել ստորին 2 կամ 4 ատամները:

6

Սպիներ

Մեկ այլ եթովպիական ցեղի մոտ սեքսուալ են սպիները: Կանայք և տղամարդիկ իրենց մարմինը զարդարում են սպիներով դանակի կամ ապակու միջոցով:

7

Ճարպակալում

Այն ժամանակ, երբ ժամանակակից նորաձևությունը նիհարություն է քարոզում, մի շարք երկրներում առավել գրավիչ են համարվում փարթամ մարմնով կանայք: Մավրիտանիայում աղջիկներին հատուկ սնունդ են տալիս չաղանալու համար:

8

Ծուռ ատամներ

Ճապոնացի տղամարդիկ համարում են, որ ծուռ ատամները գրավիչ են: Սա ասոցացվում է երիտասարդության հետ: Ճապոնացի ատամնաբույժները առաջարկում են նորաձև ժպիտ հաղորդել կանանց 400 դոլարով:

9

Սպիտակեցված մաշկ

Թայլանդում գրավիչ է համարվում սպիտակեցված մաշկը: Սակայն նման պրոցեդուրաները բավականին թանկ են, ընդ որում, կարող են մի շարք մաշկային և երիկամային խնդիրներ առաջացնել: Սակայն նորաձևությանը հետևողներին նման ռիսկերը չեն կանգնեցնում:

11

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

Start a Blog at WordPress.com.

Up ↑

Create your website with WordPress.com
Get started
%d bloggers like this: