Design a site like this with WordPress.com
Get started

Հետագիծ

Այն գիծը, որով շարժվում է մարմինը, կոչվում է շարժման հետագիծ։

Ըստ հետագծի ձևի՝ շարժումները կարող են լինել ուղղագիծ կամ կորագիծ:

Եթե հետագիծը ուղիղ գիծ է կետի շարժումը կոչվում է ուղղագիծ, հակառակ դեպքում՝ կորագիծ։ Ազատ նյութական կետի հետագիծի ձևը կախված է կետի վրա ազդող ուժերից, շարժման սկզբնական պայմաններից և այն հաշվարկման համակարգից, որի նկատմամբ դիտարկվում է շարժումը, կապերի առկայության դեպքում՝ դրանց բնույթից։

Որոշ դեպքերում հետագիծը կարող է տեսանելի լինել, ինչպես օրինակ կավիճի հետքը գրատախտակին, այլ դեպքերում՝ ոչ, ինչպես օրինակ թռչող միջատինը:

Մեխանիկական շարժում

Մարմնի դիրքի փոփոխությունը տարածության մեջ ժամանակի ընթացքում կոչվում է մեխանիկական շարժում:

Հետևելով շարժվող մարմիններին` կարող ենք նկատել, որ դրանք ժամանակի ընթացքում փոխում են իրենց դիրքը շրջապատի մարմինների նկատմամբ, այսինքն` կատարում են որոշակի տեղափոխություն: Մարմինների այդպիսի տեղափոխությունն անվանում են մեխանիկական շարժում։

Մեխանիկական շարժումը որոշակի ժամանակահատվածում մարմնի դիրքի փոփոխությունն է այլ մարմինների նկատմամբ։

Շարժումը հիմնականում նկարագրվում է տեղափոխության վեկտորի, ճանապարհի, արագությանարագացման և ժամանակի միջոցով։ Մարմնի դիրքը հարաբերական է և կարող է որոշվել միայն այլ մարմինների նկատմամբ, ուստի օգտվում ենք հաշվարկի մարմնից։ Վերջինս այն մարմինն է, որի նկատմամբ որոշում են այլ մարմինների դիրքը։ Տարածության մեջ մարմնի դիրքը որոշելու համար հաշվարկի մարմնին կապում են կոորդինատային համակարգ։ Շարժումը նկարագրելու համար, բացի հաշվարկի մարմին և կոորդինատական համակարգ ընտրելուց, պետք է ունենալ նաև ժամանակ չափելու մեթոդ։ Ժամանակը քանակական առումով ժամացույցի ցուցմունք է։ Քանի որ բացարձակ հաշվարկման համակարգ գոյություն չունի, ապա հնարավոր չէ սահմանել «բացարձակ շարժում»։ Այսպիսով կարելի է համարել, որ տիեզերքում ամեն ինչ շարժման մեջ է։

Դիտելով մեքենայի դիրքի փոփոխությունը ծառի կամ շենքի նկատմամբ՝ ասում ենք, որ մեքենան շարժվում է այդ մարմինների նկատմամբ։ Իհարկե, շարժվում են նաև ծառերն ու շենքերը։ Դրանք մասնակցում են Երկրի օրական պտույտին և Երկրի հետ պտտվում են նաև Արեգակի շուրջը։

Եթե մարմնի դիրքը չի փոփոխվում տվյալ հաշվարկման համակարգում, ասում են, որ մարմինն անշարժ է կամ գտնվում է դադարի վիճակում։ Ըստ Նյուտոնի առաջին օրենքի՝ մարմնի շարժումը մնում է անփոփոխ, քանի դեռ նրա վրա ուժ չի ազդել։ Մարմնի շարժումը չափելու համար կիրառվող մեծությունը իմպուլսն է։ Մարմնի իմպուլսն անմիջականորեն կապված է նրա զանգված զանգվածի և արագության հետ, իսկ մեկուսացված համակարգի (որի վրա արտաքին ուժեր չեն ազդում) իմպուլսը ժամանակի ընթացքում չի փոխվում, ինչպես նկարագրվում է իմպուլսի պահպանման օրենքով։

Մեխանիկական շարժման մասին տեսանյութ:

Գեղեցիկի իմ ընկալումը

Գեղեցկությունը յուրաքանչյուրի կողմից յուրովի է ընկալվում: Ասելով <<գեղեցիկ>> բառը՝ մեր ուղեղում միանգամից ծագում են այն չափանիշները, որոնք իրենց մեջ պարունակող մարդիկ կամ առարկաները մեզ հաճելի են:

Անձամբ ինձ հաճելի են հանգիստ երաժշտությունը, կոպիտ, բայց նրբություն պարունակող մարդկային դիմագծերը…

Հաճախ են հանդիպում դեպքեր, երբ որևէ մարդ չի կրում արտաքին այն հատկանիշները, որոնք մեզ համար գեղեցիկ են համարվում, բայց ունի հաճելի բնավորություն և չափազանց խելացի է:

Նման դեպքերում անգամ այդ մարդու արտաքինը ինձ դուրեկան է դառնում:

Պարտադիր չէ՝ մարդու արտաքինը մեզ համար <<կատարյալ>> լինի, որպեսզի մենք նրան գեղեցիկ համարենք… Երբեմն նրա <<ոչ կատարյալ>> դիմագծերը նրան ավելի <<գեղեցիկ>> են դարձնում:

Start a Blog at WordPress.com.

Up ↑