Կորեական դպրոցների մասին

1. Կորեական դպրոցներում սովորում են մինչև 12-րդ դասարան:

2. Դպրոցում արգելված է դիմահարդարվելը:

⁃ Եթե որևէ ուսուցիչ աշակերտի ձեռքում դիմահարդարման համար նախատեսված պարագա նկատի (օր.` շրթներք), ապա, անկախ այն բանից, թե ով է այդ աշակերտը կամ, թե ինչ արժե այդ պարագան, ուսուցիչները այն նետում են աղբամանը:

⁃ Սակայն դպրոցն ավարտելուց` վերջին դասի օրը, մասնագետները գալիս են դասարաններ և աղջիկներին դիմահարդարվել սովորեցնում:

3. Արգելված է ծխել դպրոցի տարածքում:

⁃ Եթե դպրոցում կամ դպրոցի տարածքում աշակերտին ծխելուց նկատեն, ապա անհապաղ կհեռացնեն դպրոցից:

4. Բացակաները կարող են դպրոցից հեռացման պատճառ դառնալ:

⁃ Կորեայում շատ կարևոր է աշակերտի ներկայությունը դասերին:

⁃ Կորեայում 3 բացական համարվում է 1 դասերի բաց թողում (spinning classes / прогуливать пары): Եթե այդպես հավաքվի 15 բաց թողում, ապա առաջին պատիժը դա դպրոցը մաքրելն է: 20-ի դեպքում հնարավոր է դպրոցից հեռացնեն: Դրանից հետո տվյալ աշակերտը 2-3 շաբաթ իրավունք չունի դպրոց հաճախել: Այդ, իսկ պատճառով տրված ժամանակահատվածի ընթացքում հաճախում է հատուկ դպրոց` նախատեսված նման աշակերտների համար:

5. Ուսուցիչները դասը գրեթե չեն վարում:

⁃ Ուսուցիչները, կարելի է ասել, դասերը չեն վարում այն թեմայով, որը անցնում են այդ դասին: Այդ, իսկ պատճառով աշակերտները ինքնուրույն են սովորում, քանզի մոտենում են չափից դուրս բարդ քննությունները:

6. Կորեական դպրոցներում աշակերտները դասի ընթացքում չեն գնահատվում:

⁃ Մենք դպրոցներում գնահատվում ենք դասերի ընթացքում ակտիվության կամ դասը գրատախտակի մոտ պատասխանելու շնորհիվ: Բայց ահա կորեական դպրոցներում աշակերտները դաս չեն պատասխանում, իսկ գնահատվում են վերոհիշյալ քննություններով:

7. Դպրոցներում աշակերտները տնային աշխատանք չունեն: Այո, այո, ուսուցիչները տնային աշխատանք չեն հանձնարարում:

8. Դասերը սկսվում են ժամը առավոտյան 8-ին (08:00) և ավարտվում ժամը 4-ին (16:00):

9. Դպրոցը ավարտելուց ավարտական երեկույթ չի կազմակերպվում:

10. Դպրոցում կապույտ գրիչով չեն գրում:

⁃ Կորեայում աշակերտները գրում են հիմնականում գծագրական մատիտով և սև գրիչով, իսկ կարմիր գրիչով տետրերում նշումներ են կատարում:

11. Բոլոր տետրերը տողանի են:

⁃ Տետրերը հիմնականում տողանի են, քանզի մաթեմատիկայի համար նրանք տետրեր չունեն, ահա թե ինչու նրանց վանդակավոր տետր հարկավոր չէ:

12. Կորեական դպրոցներում շատ են օտարերկրացի աշակերտները:

⁃ Անգամ հատուկ դասեր կան, որտեղ հաճախում են այն օտարերկրացիները, որոնք կորեերեն լավ չգիտեն կամ որոշ բաներ չեն հասկանում, և ուսուցիչները նրանց օգնում են:

13. Դասարաններում աշակերտների թիվը մեծ է:

⁃ Աշակերտների թիվը (ամեն մի դասարանում) հասնում է 40-ի: Կան նաև 60 հոգանոց դասարաններ:

14. Նստարանները մի տեղանոց են:

15. Դպրոցը ունի ֆուտբոլային թիմ:

⁃ Այդ թիմի անդամները «ապրում են» դպրոցում:

⁃ Հենց ֆուտբոլային թիմն է դպրոցին շատ մրցանակներ բերում:

16. Ամեն տարի նոր դասարան:

⁃ Մենք 1-9-րդ դասարանների ընթացքում սովորում ենք նույն դասարանում նույն աշակերտների հետ: Բայց ահա կորեական դպրոցներում ամեն տարի փոխվում են աշակերտների դասարանները. ամեն տարի սովորում են տարբեր մարդկանց հետ:

17. Ձմռանը դպրոցը բավականաչափ չի ջեռուցվում:

⁃ Ջեռուցվում է ընդամենը մի քանի ժամ, այնուհետև ջեռուցումը անջատում են: Դա է հետևանքը, որ աշակերտները վերարկուներով են դասերին նստում: Հակառակ դեպքում կարող են հիվանդանալ:

18. Քննությունները թերթիկների լրացում է:

⁃ Ընդգծում են, գրում կամ նշումներ կատարում միմիայն սև մարկերով:

19. Կրտսեր դպրոցը տևում է 6 տարի, միջնակարգ և ավագ դպրոցները` 3-ական տարի: Կարելի է ավարտելուց հետո քոլեջ հաճախել` 2 տարի: Համալսարանում սովորելը տևում է 4 տարի:

20. Դպրոցում աշակերտները փոխնորդ կոշիկ ունեն:

⁃ Դպրոց չեն կարող մտնել այն կոշիկ / կեդ / բոթազ – ով, որոնցով եկել են:

21. Աշակերտներին տանում են էկսկուրսիաների տարբեր կորեական համալսարաններ:

Դրա նպատակը աշակերտներին օգնելն է կողմնորոշվել, թե որ համալսարան են ցանկանում ընդունվել:

22. Աշակերտները ունեն ձմեռային և ամառային համազգեստեր:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

Start a Blog at WordPress.com.

Up ↑

Create your website with WordPress.com
Get started
%d bloggers like this: