Իտալերենի այբուբենը
ALFABETO ITALIANO e PRONUNCIA
ALFABETO ITALIANO
Իտալական այբուբենը բաղկացած է 21 տառից, որից
- 16 բաղաձայն են (b, c, d, f, g, h, l, m, n, p, q, r, s, t, v, z)
- 5՝ ձայնավոր (a, e, i, o, u)
A; a a B; b bi C; c ci D; d di E; e e F; f effe G; g gi H; h acca I; i i L; l elle M; m emme N; n enne O; o o P; p pi Q; q qu R; r erre S; s esse T; t ti U; u u V; v vu / vi Z; z zeta
Գործնականում օգտագործվում են նաև 5 տառեր (օտարերկրյա ծագմամբ):
x — կարդում ենք ICS
w — doppia vu
y — ipsilon / i greca
j — i lunga
Եկեք ծանոթանանք մի քանի բառերի և դրանց թարգմանությանը.
paròla – բառ
- e, o ձայնավորների գրական արտասանությունը հանդիպում է հիմնականում Հռոմում և Տոսկանիայում: Իտալիայի մյուս մասերում, փակ և բաց o, e – ի միջև արտասանության հստակ տարբերություն հաճախ չի հնչում:
- Իտալերենում կա 5 ձայնավոր և 7 հնչյուն, քանզի o և e տառերը կարող են լինել բաց ու փակ (a, e՝, e՛, i, o՝, o՛, u)
- Իտալերենի այբուբենը բաղկացած է 16 բաղաձայնից և 6 ձայնավորից
- Կան որոշ դժվար արտասանություններ
c + a, o, u = կարդում ենք — k (կ) — [cane – շուն, casa – տուն, cuore – սիրտ]
C + h + i = կարդում ենք — (կ) — [chiesa – եկեղեցի, chiave – բանալի]
c + i, e = կարդում ենք — (չ) — [cena – ընթրիք, cibo – սնունդ, cipolla – սոխ]
c + i, a, o = կարդում ենք — (չ) — [ciao – բարև / հաջող, cielo – երկինք]
g + a, o, u = կարդում ենք — (գ) — [gatto – կատու, guerra – պատերազմ, gusto – ճաշակ]
gh + i, e = կարդում ենք — (գ) — [Margherita]
sc + h + e, i = կարդացվում է — (սկ ) — [maschile – արական, schema – սխեմա, scherzo – կատակ, scuola – դպրոց]
gli — կարդացվում է — (լь) [moglie – կին, voglia – ցանկություն]
gn — (նь) — [bisogno – կարիք, spagnolo – իսպանացի]
s — բառասկզբում կարդացվում է (ս) — [sedia – աթոռ]
s — կարդացվում է (զ) եթե գտնվում է 2 ձայնավորի միջև — [mese – ամիս, riso – բրինձ]
s — b, d, g, l, m, n, r, v բաղաձայներից առաջ կարդացվում է (զ)
ss — կարդացվում է (ս) — [cassa – կանխիկ, spesso – հաճախ]
s + c = (շ) — [pesce – ձուկ, uscita – ելք]
z — բառասկզբում կարդացվում է (ձ) — [zero – զրո, zona – գոտի]
zz — կարդացվում է (ց) — [ragazza – աղջիկ, ragazzo – տղա, piazza – քառակուսի, pazzo – խելագար]
z — կարդացվում է (ց) -ia, -ie, -io առաջ — [grazie – շնորհակալություն]
z — կարդացվում է (ձ) –izzare սուֆիկսի դեպքում — [ipotizzare – ենթադրել]
z — կարդացվում է (ց) -anza, -enza, -ezza, -zione սուֆիկսների դեպքում — [lezione – դաս, zitto – լուռ]
q — կարդացվում է (կ), այն միշտ հանդիպում է բառասկզբում` “u” տառի կապակցությամ — [qui – այստեղ, questo – այս]
cq — կարդացվում է (կկ) – միշտ միասին են գրվում
h — տառը բառամիջում չի կարդացվում, օգտագործում ենք c, g տառերի արտասանությունը փոխելու համար և գործածում ենք avere բայի (ho, ha…)ու ձայնարկությունների մեջ (oh, ah… )
Leave a Reply