Ես Անահիտ Աբգարյանն եմ: Ծնվել եմ 2004թ-ին: Դեռ մանկուց եղել եմ հետաքրքրասեր եւ սիրել եմ գրքեր կարդալ: Փոքրուց առանձնահատուկ սեր եմ տածել նկարչության հանդեպ, սակայն անկարող եմ եղել ինքնուրույն մասնագիտանալ այդ ասպարեզում: Զբաղվածությունս հետեւանք դարձավ նկարելու երկարաժամկետ դադարի:
Սիրում եմ խորանալ տարբեր ոլորտներում եւ իմանալ սահմանվածից ավելին: Մեծ ցանկություն ունեմ ապագայում մասնագիտությունս զուգադրելու պատմաբանության հետ: Հետաքրքրված եմ Հայոց պատմությամբ` հատկապես Արտաշեսյան տոհմի տիրապետման տարիներին ընկած ժամանակահատվածով:
Սովորելու հանդեպ առանձնահատուկ սեր ունեմ, իսկ դասերին սիրում եմ պարտաճանաչ ներկայանալ: Թերությունս եմ համարում մարդկանց հետ շփման ընթացքում կաշկանդվելը: